Հայտնի են դարձել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների դիզայնն ու նոր գործառույթները

19:31 • 27.01.18

Թողարկվելիք սմարթֆոնների վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներ անող ինսայդեր Էվան Բլասը հրապարկել է Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների նոր պատկերները:

Ինչպես հաղորդում է VentureBeat.com-ը, Բլասի կանխատեսումներով՝ սմարթֆոնները կհամալրվեն ինովացիոն տեսախցիկով:

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարից, երկու մոդելն էլ նման կլինեն դիզայնով և կներկայանա Infinity Display անծայրածիր էկրանով, սելֆիի համար նախատեսված տեսախցիկների և սենսորների հավաքածուով և արգելափակումը հանելու կենսաչափական գործառույթով և Home ստեղնի բացակայությամբ:

Սարքավորումները կտարբերվեն Super AMOLED էկրանի չափսերով. S9 մոդելը համալրված կլինի 5.8 դյույմ անկյունագծով, իսկ S9+ մոդելը՝ 6.2 դյույմ անկյունագծով էկրանով:

Էվան Բլասը հաստատել է այն հաղորդումները, որոնց համաձայն՝ հարավկորեական ընկերության S9+ առաջատար սմարթֆոնը կզինվի երկրորդ հիմնական տեսախցիկով:

Մոդելները կներկայանան 4 և 6 գիգաբայթ օպերատիվ և 64 կամ 128 գիգաբայթ հավելյալ հիշողությամբ:

Բլասի կարծիքով՝ սմարթֆոնը շուկայում կարող է հայտնվել մարտի 16-ին:

 

Հայտնի են դարձել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների դիզայնն ու նոր գործառույթները