Բիլ Գեյթսը 40 միլիոն դոլար է ներդրել «կատարյալ կովի» ստեղծման համար

14:32 • 28.01.18

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ավելի քան 40 միլիոն դոլար է ներդրել Էդինբուրգում գտնվող, գենետիկ հետազոտություններով և գյուղատնտեսական կենդանիների համար պատվաստանյութերի ստեղծմամբ զբաղվող GALVmed ոչ կոմերցիոն կազմակերպությանը: Այդ մասին հայտնում է Business Insider պորտալը:


Նշվում է, որ գումարներն ուղղվելու են «կատարյալ կովի» ստեղծմանը, որն, իր մեջ ներառելով եվրոպական և աֆրիկյան տեսակների հատկանիշները, բարձր արտադրողականություն կունենա և ավելի լավ կդիմակայի անբարենպաստ եղանակային պայմաններին:


«Մենք կարող ենք ստանալ կով, որը կյանքի նույն ժամանակահատվածում կարտադրի չորս անգամ ավելի շատ կաթ»,- ասել է Գեյթսը:


Չնայած հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես են այդ կովերը ստեղծվելու, բայց լրատվամիջոցը նշում է, որ Գեյթսը նախկինում առաջարկել է կովեր ստեղծել արհեստական բեղմնավորման միջոցով:

 

Բիլ Գեյթսը 40 միլիոն դոլար է ներդրել «կատարյալ կովի» ստեղծման համար