Իլոն Մասկը հայտարարել է, թե երբ կարձակվի Falcon Heavy հրթիռակիրը

13:24 • 28.01.18

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Falcon Heavy տեսակի գերծանր հրթիռակիրն առաջին անգամ տիլեզերք կարձակվի այս տարվա փետրվարի 6-ին, հայտնում է РБК հեռուստաալիքը՝ հղում անելով Մասկի Twitter-յան պաշտոնական էջին:


Հրթիռը կարձակվի Ջոն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնից, որը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և կուղևորվի Մարս մոլորակի ուղեծիր:


Դեռևս անցյալ տարի Մասկը հայտնել էր, որ եթե հրթիռը չպայթի թռիչքի ժամանակ, ապա այն ունակ է գտնվել տիեզերքում միլիարդավոր տարիներ շարունակ: Բացի այդ, նա նաև նշել էր, որ հրթիռն իր հետ կբարձրացնի նաև Tesla Roadster էլեկտրամոբիլը:

Իլոն Մասկը ձանձրալի է համարում հրթիռների մեջ բետոնե կամ պողպատե բլոկերի տեղադրումը, այդ իսկ պատճառով նախընտրել է որևէ արտասովոր բան բեռնել: Նա նաև պատմել է, որ թռիչքի ընթացքում էլեկտրոմոբիլի ներսում միացված կլինի Դեվիդ Բոուի Space Oddity երգը:

 

Իլոն Մասկը հայտարարել է, թե երբ կարձակվի Falcon Heavy հրթիռակիրը