Կորեացի գիտնականները որդի պես սողացող փոքրիկ ռոբոտ են ստեղծել (շարժանկարներ)

12:24 • 29.01.18

Սեուլի ազգային համալսարանի գիտնականները ստեղծել են փոքր ռոբոտներ, որոնք կարող են կրկնօրինակել որդի շարժումներն ու սողալ:

Ինչպես նշում է The Verge-ը, դրանք էներգիա են ստանում՝ շրջապատից խոնավություն կլանելով:

Ուշագրավ նորույթները ստացել են հիդրոբոտ անվանումը: Դրանք դանդաղ սողում են, այսուայն կողմ գալարվում, օձի պես ոլորվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հիդրոբոտը բաղկացած է նանոմանրաթելի երկու շերտից, որոնցից մեկը կլանում է խոնավությունը, իսկ մյուսը՝ ոչ: Երբ հիդրոբոտը դրվում է խոնավ մակերևույթի վրա, խոնավություն կլանող շերտը հիդրոբոտին առաջ է շարժում, իսկ երբ շերտը չորանում է, ռոբոտը հետ է գնում: Եվ այսպես այս շրջանը կարող է անընդհատ կրկնվել:

Մասնագետների խոսքով՝  ապագայում այս ռոբոտները կարող են օգտագործվել մարդու օրգանիզմի ներսում դեղամիջոցներ տեղափոխելու համար:

Ցույց տալու համար, թե ապագայում հիդրոբոտներն ինչպես կարող են օգտագործվել բժշկության ոլորտում, մասնագետներն անցկացրել են գիտափորձ, որի ընթացքում ռոբոտը մտցվել է հակաբիոտիկների մեջ, այնուհետև այն սողալով անցել է բակտերիաների միջով՝ իր հետևից թողնելով մանրէազերծ հետք:

Շարժանկարները կարող եք դիտել այստեղ.

 

Կորեացի գիտնականները որդի պես սողացող փոքրիկ ռոբոտ են ստեղծել (շարժանկարներ)