ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի վրա մոլեգնող փոթորկի լուսանկարները (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հրապարակել է փոթորկի լուսանկարներ, որը մոլեգնում է Յուպիտերի հյուսիսային բևեռում:
Ինչպես նշվում է գործակալության կայքում, լուսանկարներն արվել են Juno ավտոմատ կայանի միջոցով, որը գտնվում է Յուպիտերի ուղեծրում: Լուսանկարներում արձանագրված պահին զոնդը գտնվել է մոլորակի ամպային շերտից մոտ 9 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Հայտնի է, որ Juno-ն արձակվել է 2011 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Կանավերալ հրվանդանից: Հինգ տարի անց զոնդը դուրս է եկել Յուպիտերի շուրջ կայուն ուղեծիր:
Հատկանշական է, որ կայանը մոտենում է Յուպիտերին 53 օրը մեկ:
![]()










