Ռուսների 6 տոկոսը ցանկացել է Հայաստանի հետ անկախ համացանց ստեղծել. հարցում

10:20 • 30.01.18

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հունվարի 29-ին հրապարակել է Ռուսաստանում և աշխարհում համացանցի զարգացմանը նվիրված հետազոտության արդյունքները:


Հետազոտության շրջանակում կենտրոնը հարցրել է ռուսներից, թե որ երկրների հետ լավ կլիներ, որ Ռուսաստանն անկախ համացանց ստեղծեր: Հարցման արդյունքներով՝ ռուսների կողմից համագործակցության համար խորհուրդ տրվող երկրների ցանկում է ընդգրկվել Հայաստանը, որը հավաքել է 6 տոկոս ձայն:


Ընդհանուր առմամբ, հետազոտության արդյունքներով, մի քանի պետության սահմաններում համացանց ստեղծելու օգտին է արտահայտվել Ռուսաստանի քաղաքացիների 13 տոկոսը:


Հարցմանը մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների առաջարկած երկրների տասնյակում են հայտնվել նաև Բելառուսը (30%), Չինաստանը (29%), Ղազախստանը (24%), Գերմանիան (19%), Ֆրանսիան (11%), Ճապոնիան (9%), Մեծ Բրիտանիան (7%), Հնդկաստանը (5%) և ԱՄՆ-ն (5%):


Բացի այդ, հարցման արդյունքներով պարզվել է, որ ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) անդամ երկրների սահմանների շրջանակում անկախ համացանցի ստեղծման մասին Ռուսաստանի առաջարկը ստացել է Ռուսաստանի քաղաքացիների 58 տոկոսի աջակցությունը, դեմ է արտահայտվել 29 տոկոսը:

 

 

Ռուսների 6 տոկոսը ցանկացել է Հայաստանի հետ անկախ համացանց ստեղծել. հարցում