ԱՄԷ-ն կկառուցի աշխարհում առաջին տիեզերական հիվանդանոցը
Արաբական Միացյալ Էմիրությունները սիրում է բոլոր հնարավոր նորարարություններով աշխարհում առաջինը լինել, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ այժմ երկիրը որոշել է առաջամարտիկ դառնալ նաև տիեզերքում:
Երկրի իշխանությունները մտադիր են կառուցել մարդկության պատմության մեջ առաջին տիեզերական հիվանդանոցը: Այս մասին հայտարարվել է Դուբայում անցկացված Արաբական առողջապահական համաժողովի շրջանակում:
«Այնտեղ բուժում կստանան տիեզերագնացները: Բուժման ամբողջ գործընթացը կառավարվելու է Երկրից՝ նանոտեխնոլոգիաների միջոցով»,-պատմել է ԱՄԷ-ի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քուլթում ալ Բելուշին:










