Չինացի գիտնականները երեխաներին փոխպատվաստել են փորձանոթներում աճեցրած ականջներ
Չինաստանում գիտնականներին հաջողվել է փոխպատվաստել լսողական օրգանների թերություններով երեխաների ականջները՝ օգտագործելով օրգանների փոխպատվաստման ոլորտի առաջատար տեխնոլոգիաները: Այս մասին հայտնում է CNN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետազոտությունների շրջանակում գիտնականներն ականջներ են աճեցրել հիվանդների բջիջների և կենսանյութի հիման վրա. սա, մասնագետների կարծիքով, թույլ կտա համարյա զրոյացնել օրգանիզմի կողմից նոր օրգանները չընդունելու ռիսկը:
Նշվում է, որ չինացի բժիշկների առաջին հաճախորդներ են դարձել բնածին միկրոտիայով երեխաները. սա հիվանդություն է, որի հետևանքով դեֆորմացվում կամ ամբողջությամբ բացառվում է ականջախեցու ձևավորումը:
Հատկանշական է, որ նոր ականջախեցիները «նախագծվել» են աճառային հյուսվածքի հիման վրա և համարյա ամբողջովին ընդունվել օրգանիզմի կողմից:
Վիրահատություններից հետո հիվանդներին 30 ամիս հետևելու արդյունքում պարզվել է, որ հյուսվածքը կայուն կերպով լավանում է և չի անհանգստացնում երեխաներին:










