Սիբիրի բնակիչներից մեկը Lada-ի և Lamborghini-ի հիբրիդ է ստեղծել՝ դեպի վեր բացվող դռներով
Սիբիրի Յամալ թերակղզու տարածքում յուրօրինակ հիբրիդային ավտոմեքենա է նկատվել: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, տեղի հնարամիտ բնակիչ Այդար Բակիևը Lada-ի և Lamborghini-ի հիբրիդ է ստեղծել:
Նրա խոսքով՝ մանկուց երազել է, որ իր մեքենան տարբերվի ընդհանուրից, իսկ դռները դեպի վեր բացվեն: ««Լամբորգինի» ձեռք բերելու համար գումարս իհարկե չբավականացրեց, այդ պատճառով որոշեցի վերափոխել իմ առաջին մեքենան», - ասել է Բակիևը:
Արտասովոր հիբրիդն ստեղծվել է ՎԱԶ-2113-ի հիման վրա: Մեքենայի դռների բացման ստանդարտ մեխանիզմը նա ամբողջությամբ փոխարինել է, և այժմ դռները բացվում են ինչպես հանրահայտ իտալական սպորտքարինը՝ դեպի վեր:










