Apple-ն այս տարի կարող է Mac-ի միանգամից 3 նոր մոդել ներկայացնել. լրատվամիջոցներ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ընթացիկ տարում ներկայացնել Mac նոութբուքի ու համակարգչի 3 նոր մոդել, որոնք համալրված կլինեն սեփական արտադրության նոր պրոցեսորներով, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նորույթների շնորհանդեսը կայանալու է տարեվերջին:
Նշվում է, որ ընկերությունը կներկայացնի մեկ համակարգիչ և 2 MacBook նոութբուք:
Apple-ը սեփական արտադրության չիպերով է «զինել» iPhone սմարթֆոնը, Apple Watch «խելացի» ժամացույցը, iPad պլանշետն ու մյուս սարքերը, սակայն դեռևս չի ներկայացրել Mac-երի համար նախատեսված պրոցեսորները: Հայտնի է, որ ներկայում գործում են Intel չիպերով:










