«Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչները հրաժարվել են «շոուի թագուհիներից» (լուսանկարներ)

13:50 • 01.02.18

«Ֆորմուլա-1» հեղինակավոր ավտոմրցաշարի կազմակերպիչները նոր մրցաշրջանում կհրաժարվեն շոուին մասնակցող աղջիկներից, որոնք մրցարշավների ժամանակ ուղեկցում են ավտոմրցարշավորդներին, մասնակիցների գլխավերևում պահում են արևապաշտպան հովանոցներ, հանձնում են մրցանակներ և պարզապես իրենց ներկայությամբ զարդարում են դիտարժան շոուն:

Ինչպես նշում է motor.ru-ն, «Ֆորմուլա-1»-ի կոմերցիոն տնօրեն Շոն Բրատչեսը մանրամասնել է, որ «շոուի թագուհիները» տասնամյակներ շարունակ եղել են F1-ի առանցքային բաղադրիչներից մեկը, որը, սակայն, այլևս չի համապատասխանում ավտոմրցաշարի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականին:

Բրատչեսը շեշտել է, որ աղջիկների ներկայությունն այլևս հակասում է ժամանակակից սոցիալական նորմերին:

«Կարծում ենք, որ նման պրակտիկան տեղին չէ «Ֆորմուլա-1»-ի համար»,- հավելել է ղեկավարը:

Աղբյուրը հավելում է, որ 2015թ. «Ֆորմուլա-1»-ի՝ Մոնակոյում կայացած Գրան պրիի ժամանակ աղջիկների փոխարեն տղա մոդելներ են դուրս եկել, ինչը խիստ քննադատության էր ենթարկվել:

 

Sebastian Vettel, then driving for Red Bull, poses with grid girls at the 2014 US Grand Prix 

Mercedes  driver Lewis Hamilton poses with grid girls in Sochi in October 2015

Hamilton celebrates 2015 Chinese GP win by spraying hostess in the face with champagne

Four grid girls pose for a picture in the pit lane at the 2002 Spanish Grand Prix

Grid girl poses in front of a F1 car at the 2001 Hungarian GP as photographers take snaps

Formula One drivers walk on the Turkish Grand Prix red carpet and are welcomed by grid girls

 

 

 

 

 

«Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչները հրաժարվել են «շոուի թագուհիներից» (լուսանկարներ)