Virgin Atlantic-ի նոր օդանավերը կունենան «սիրո խցիկներ»

13:17 • 01.02.18

Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը ձեռք է բերել նոր օդանավեր, որոցում կլինեն, այսպես կոչված, «սիրո խցիկներ»՝ նախատեսված զույգերի կամ քիչ թվով մարդկանց համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող ավիաընկերությունը ձեռք է բերել Airbus A3300-200 ինքնաթիռներ՝ համալրված 3 տեսակի խցիկներով (Love Suites, Solo Freedom Suites, Solo Corner Suites), որոնք նախատեսված են ուղևորների ճանապարհորդությունն առավել հարմարավետ դարձնելու համար:

Հայտնի է, որ մարտ ամսից սկսած ուղևորները կկարողանան ճանապարհորդել «սիրո խցիկներում»՝ առանձնանալով մյուսներից, հանգիստ ճաշելով, ֆիլմեր, հաղորդումներ դիտելով կամ հանգստանալով:

Ինչ վերաբերում է Solo Freedom և Solo Corner Suite-ին, ապա դրանք նախատեսված են միայն մեկ ուղևորի մեկուսացման համար:

Նշվում է, որ 3 տեսակի խցիկներում էլ հնարավոր է քնել մահճակալին:

Virgin Atlantic-ի նոր օդանավերը կունենան «սիրո խցիկներ»