Ինչպես է մոլորակի տարբեր հատվածներում երևացել հազվագյուտ լուսնային ֆենոմենը (լուսանկարներ)
Հունվարի 31-ին Երկրի տարբեր հատվածների բնակիչները բացառիկ հնարավորություն են ունեցել ականատես լինելու դիտարժան «տիեզերական շոուի», մասնավորապես՝ 3 հազվագյուտ լուսնային երևույթի համընկնմանը, ինչը չէր եղել 1866թ. ի վեր:
Խոսքը կապույտ լուսին, գերլուսին և «արյունոտ» լուսին դիտարժան երևույթների մասին է:
Հայտնի է, որ կապույտ լուսինն աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար: Այն հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է 2-3 տարին մեկ: Մինչդեռ գերլուսինը տեղի է ունենում, երբ Երկրի բնական արբանյակը նվազագույն հեռավորության վրա է գտնվում մոլորակից և ըստ այդմ՝ ավելի մեծ, պայծառ է երևում: Ինչ վերաբերում է «արյունոտ» լուսնին, ապա այն նկատվում է, երբ տեղի է ունենում խավարում, ու Լուսինը կարմրավուն երանգ է ստանում։
Վերջին անգամ այս երեք երևույթների համընկնումը տեղի էր ունեցել 1866 թվականին։
Ստորև առաջարկում ենք ուսումնասիրել The Guardian-ի ծավալուն ֆոտոշարքը, որտեղ ցուցադրված է՝ ինչպիսին է եղել Լուսինն անցած գիշեր.
Լոնդոն

Ալյասկա

Թուրքիա

Նորվեգիա

Ավստրալիա

Ռուսաստան

Իսրայել

Վաշինգտոն

Լիբանան

Նյու Յորք

Մակեդոնիա

Կալիֆորնիա

Լոս Անջելես

Մեծ Բրիտանիա

Հոնկոնգ

Մյանմա

Թուրքիա











