Թուրքիայում հայտնաբերվել է շուրջ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալները ձեռք բերած հաքերային խումբ
Թուրքիայում մասնագետներին հաջողվել է բացահայտել հաքերային հանցախմբի, որը զբաղվել է երկրի քաղաքացիների անձնական տվյալների գաղտնազերծմամբ ու դրանց վաճառքով: Այս մասին գրում է թուրքական siyasihaber.org կայքը՝ հղում անելով Անկարայի ոստիկանության տարածած հայտարարությանը:
Հաքերները, մասնավորապես, կարողացել են ձեռք բերել շուրջ 50 մլն քաղաքացիների անձնագրային տվյալները, ինչպես նաև՝ հեռախոսահամարները:
Նշվում է, որ հաքերները ձերբակալվել են:
Նշենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 2016 թվականին, երբ հաքերների ձեռքում էին հայտնվել բազմաթիվ քաղաքացիների անձնական տվյալներ, որոնց մի մասը նրանք հասցրել էին վաճառել:










