Մեծ Բրիտանիայում երեք ծնողից երեխա կծնվի

18:44 • 02.02.18

Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները հաստատել են երկու փորձարկում, որոնց համաձայն երեք ծնողից երեխա կծնվի՝ ղազախ-ամերիկացի կենսաբան Շուկրատ Միտալիպովի մեթոդաբանությամբ: Այս մասին ասվում է New Scientist գիտական ամսագրում:

Հայտնի է, որ երկու տարի առաջ Մեքսիկայի հիվանդանոցներից մեկում երեխա է ծնվել, որը ունեցել է ոչ թե երկու, այլ երեք ծնող՝ երկու մայր և մեկ հայր: Այնուհետև նմանատիպ ընթացակարգ իրականացվել է Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում, որտեղ այսպիսի գենետիկական փորձարկումներ անցկացնելու արգելք չկա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջերս Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկու թույլտվություն են տվել Նյուքասլ քաղաքի վերարտադրողական կլինիկայում նման փորձարկումներ անելու համար:

Փորձագետները սպասում են, որ Մեծ Բրիտանիայում երեք ծնողից առաջին «օրինական» երեխաները կարող են ծնվել արդեն այս տարի:

Նշվում է, որ այս մեթոդաբանության շնորհիվ հնարավոր կդառնա ազատել երեխային մի շարք ծանր գենետիկական հիվանդություններից:

Մեծ Բրիտանիայում երեք ծնողից երեխա կծնվի