Alphabet-ի տարեկան եկամուտը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

11:08 • 02.02.18

Alphabet ընկերության եկամուտը, որի դուստր ընկերությունն է Google-ը, 2017 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 32,3 միլիարդ դոլար, հայտնում է CNN-ը:


Տարվա կտրվածքով ընդհանուր եկամուտը հասել է 110 միլիարդ դոլարի, ինչն առավելագույն ցուցանիշն է ընկերության 20-ամյա պատմության ընթացքում: 2016 թվականին ընկերության տարեկան եկամուտը կազմել է 90 միլիարդ դոլար:


Նշվում է, որ բարձր եկամուտը վկայում է համացանցում գովազդի բարեհաջող վաճառքի մասին:


Որոնման արդյունքներում և YouTube-ում գովազդից Alphabet-ի եկամուտներն աճել են ռեկորդային 22,6 տոկոսով: Աճել է նաև հոլդինգի ոչ գովազդային շահույթը՝ 40 տոկոսով: Հատկապես ակտիվ է ընկերությունը զարգացնում ամպային տեխնոլոգիաների հետ կապված ծառայությունները:

 

Alphabet-ի տարեկան եկամուտը գերազանցել է 100 միլիարդ դոլարը