Տեղի է ունեցել Հայաստանում PwC-ի Ակադեմիայի պաշտոնական բացումը

11:18 • 02.02.18

«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերությունն ամփոփեց 2017 թվականը Հայաստանում PwC-ի Ակադեմիայի պաշտոնական բացման արարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին PwC Արմենիա ընկերության հաճախորդներն ու պաշտոնատար անձինք և PwC-ի աշխատակիցները: Էնդրյու Թայլրը՝ PwC Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի հաճախորդների վերապատրաստման ակադեմիայի ղեկավարն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Հայաստանում PwC-ի Ակադեմիայի գործունեությունն ու կարեւորեց ակադեմիայի բացումը Հայաստանում։

Վիկտոր Նալբանդյանը՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն իր ողջույնի խոսքում հայտնեց իր խորին շնորհակալությունը հաճախորդներին և ներկայացրեց Հայաստանում PwC-ի Ակադեմիայի առաքելությունը՝ այն է մեր երկիր բերել PwC համաշխարհային ցանցի լավագույն փորձն ու գիտելիքը՝ հայաստանյան մասնագետներին ներգրավելով ամենաբարձր մակարդակի տարատեսակ դասընթացներին։

Ներկաները ծանոթացան Հայաստանում PwC-ի Ակադեմիայի կողմից առաջարկվող դասընթացներին եւ հնարավորություն ստացան մասնակցելու վիճակախաղին, որտեղ երեք մասնակից հաղթեց հատուկ մրցանակ՝ անվճար մասնակցություն Հայաստանում PwC-ի Ակադեմիայի կողմից կազմակերպվող իրենց նախընտրած դասընթացին:

Հայաստանում PwC-ի Ակադեմիայի շրջանակներում 2017թ. դեկտեմբերին կայացավ «ՖՀՄՍ-2017. վերջին փոփոխություններն ու արդիական հարցերը», իսկ ս. թ. հունվարին՝ «ՀՀ հարկային օրենսգիրք» ուսումնական ծրագրերը։ PwC-ի Հաճախորդների շարունակական հետաքրքրության արդյունքում, նոր Հարկային օրենսգիրքն ուսումնասիրող համապատասխան ուսումնական ծրագիրը կանցկացվի եւս մեկ անգամ՝ 2018 թվականի փետրվարի սկզբին:

157 երկրում, ավելի քան 223,000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը 2007 թվականի սեպտեմբերից բացել է իր գրասենյակը Երեւանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաեւ միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան եւ ունենալ ներդրում հայկական բիզնեսի եւ գործարար միջավայրի զարգացման գործում:

Հայաստանում PwC-ի Ակադեմիայի բացման արարողության տեսահոլովակը՝ ստորև։










 

Տեղի է ունեցել Հայաստանում PwC-ի Ակադեմիայի պաշտոնական բացումը