Չափավոր քնակությամբ ալկոհոլի սպառումն օգնում է խուսափել ուղեղի հիվանդությունից. գիտնականներ

20:28 • 02.02.18

Երեկոյան ժամերին մի բաժակ գինին ոչ միայն հանգստացնում է ողջ օրվա լարվածությունից, այլև կարող է նպաստել ուղեղի ակտիվ աշխատանքի պահպանմանը:

Ինչպես ներկայացնում է MedicalXpress-ը՝ մեջբերելով Նյու Յորքի Ռոչեստերյան համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության վտանգի նվազմանը:

Գիտնականների կարծիքով՝ ոգելից խմիչքը բարենպաստ ազդեցություն է գործում գլիմֆատիկ համակարգի վրա, որը մաքրում է կենտրոնական նյարդային համակարգը կենսական գործունեության արդյունքներից:

Պարզվել է նաև, որ մեծ քանակությամբ ալկոհոլի սպառումը երկարատև ժամանակահատվածում բացասաբար է ազդում գլիմֆատիկ համակարգի գործառույթի վրա, որն արտահայտվում է բորբոքման ցուցիչների թվաքանակի աճով: Սակայն ոգելից խմիչնքների քիչ չափաքանակով (օրական 0.5 գրամ՝ մարմնի զանգվածի 1 կգ-ի համար) օգտագործումը ուժեղացնում է համակարգի արդյունավետությունը: 

 

Չափավոր քնակությամբ ալկոհոլի սպառումն օգնում է խուսափել ուղեղի հիվանդությունից. գիտնականներ