Curiosity-ն Երկիր է ուղարկել «Կարմիր մոլորակի» համայնապատկերի բացառիկ լուսանկարը (շարժանկար)

14:12 • 02.02.18

«Կարմիր մոլորակը» 2012 թվականից ի վեր ուսումնասիրող Curiosity մարսագնացը նոր լուսանկար է ուղարկել Երկիր, որում ներկայացված է Մարսի ցնցող համայնապատկերը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ լուսանկարն արվել է Curiosity-ի կողմից ֆիքսված 16 կադրի համադրումից: Հայտնի է, որ լուսանկարներն արվել են 2017թ. հոկտեմբերի 25-ին՝ սարքի Mastcam  ֆոտոխցիկի միջոցով:

Լուսանկարում պատկերված է Մարսի՝ 3.5-3.8 մլրդ տարվա պատմություն ունեցող հրաբխային խառնարաններից մեկը:

Հավելենք, որ ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին, պատկանող Curiosity-ն 2.5 մլրդ դոլար արժողությամբ շարժական լաբորատորիա է, որի նպատակն է կյանքի գոյության նշաններ հայտնաբերել Մարսի վրա:

Curiosity-ն Երկիր է ուղարկել «Կարմիր մոլորակի» համայնապատկերի բացառիկ լուսանկարը (շարժանկար)