YouTube-ը սկսել է նշագրել պետական ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների տեսանյութերը (լուսանկար)
YouTube ընկերությունը նշագրելու է պետական ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների տեսանյութերը: Այդ մասին ծառայությունը հայտարարել է փետրվարի 2-ին:
Այս նորարարությունը գործում է դեռ միայն ԱՄՆ-ի տարածքում:
Նման նշագրումներ են նկատվել ռուսական կառավարությունից ֆինանսավորվող RT-ի և «Ռոսիա 24»-ի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Radio Free Asia-ի տեսանյութերի վրա:
Նշագրումը նպատակաուղղված է ապատեղեկատվության տարածումը կանխելուն: Հաղորդվում է, որ նշագրումից բացի՝ հղում կլինի դեպի Wikipedia-ում լրատվամիջոցի էջը:
«Մեր նպատակն է օգտատերերին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն՝ օգնելու համար նրան ավելի լավ հասկանալ լրատվական բովանդակության աղբյուրները, որոնք նրանք ընտրում են YouTube-ում որևէ բան նայելիս»,- ասել է YouTube News-ի գլխավոր մենեջերը:













