Եգիպտոսում բարձրաստիճան պաշտոն ունեցող կնոջ հնագույն դամբարան են հայտնաբերել (լուսանկարներ)

20:54 • 03.02.18

Եգիպտացի հնագետները Գիզայի հանրահայտ բուրգերի հարևանությամբ հայտնաբերել են Հին Եգիպտոսի փարվոնների 5-րդ արքայատոհմի իշխանության օրոք (մ.թ.ա. 2504-2347 թթ.) բաձրաստիճան պաշտոն զբաղեցնող կնոջ դամբարանը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, հայտնագործության մասին բուրգերի մոտ անցկացվող ասուլիսում հայտարարել է հնագույն հուշարձանների հարցերով եգիպտացի նախարար Հալեդ ալ-Անանին:

Դամբարանում հայտնաբերվել են եզակի գունագեղ որմնանկարներ, որոնք պատկերում են այն օրերի առօրյա կյանքը՝ բերքահավաքը, որսորդությունը, ձկնորսությունը: Դամբարանում մումիաներ կամ որևէ արժեքավոր իրեր չեն եղել:

Ենթադրվում է, որ այն կարող էին կողոպտած լինել դեռևս հին ժամանակներում:





 

Եգիպտոսում բարձրաստիճան պաշտոն ունեցող կնոջ հնագույն դամբարան են հայտնաբերել (լուսանկարներ)