Իլոն Մասկն իր արտադրած հրանետներն անվանափոխել է «ոչ հրանետ»-ի՝ մաքսային ծառայությունների հետ խնդիրների պատճառով

12:46 • 03.02.18

SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասկը որոշել է անվանափոխել իր արտադրած հրանետները «ոչ հրանետներ»-ի: Նա դա բացատրել է այն հանգամանքով, որ գնորդներին ապրանքներն ուղարկելիս խնդիրներ կարող են առաջանալ մաքսային ծառայությունների հետ: Այդ մասին գործարարը գրել է Twitter-ի իր էջում:


«Որոշ մաքսային ծառայություններ նշում են, որ թույլ չեն տա անցկացնել ոչինչ, ինչ կոչվում է «հրանետ»: Այդ խնդիրը լուծելու համար մենք այն անվանափոխում ենք «ոչ հրանետի»,- հայտնել է գործարարը և մյուս գրառման մեջ հավելել՝ «կամ ջերմաստիճանի բարձրացման սարք»:


Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ ԱՄՆ կարգավորող կառույցները հավանության են արժանացրել ապրանքը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հրանետների նախնական պատվերի մեկնարկից մի քանի օր անց գործարարը հայտարարել է, որ բոլոր 20.000 նմուշները վաճառվել են: 


Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հրանետ արժեր 500 դոլար, դա 100 ժամվա ընթացքում Մասկի ընկերությանը բերել է 10 միլիոն դոլարի եկամուտ:


Մասկի խոսքով՝ վաճառքից ստացված գումարը հատկացվելու է Լոս Անջելեսի տակ թունելների հորատման ֆինանսավորմանը:

 

Իլոն Մասկն իր արտադրած հրանետներն անվանափոխել է «ոչ հրանետ»-ի՝ մաքսային ծառայությունների հետ խնդիրների պատճառով