Mercedes-Benz-ը G-Class-ը «զմռսել» է սինթետիկ ռետինի մեջ (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը նոր G-Class մոդելի թողարկման կապակցությամբ G-Wagen-ի հին մոդելներից մեկը «զմռսել» է սինթետիկ ռետինից պատրաստված ահռելի խորանարդի մեջ, որն արտաքուստ շատ նման է սաթի մեծ կտորի:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, խորանարդի մեջ է տեղադրվել 1979 280 GE մոդելը, որը ռետինի հետ միասին կշռում է 4.4 տոննա: Խորանարդն ունի 5.5 մ երկարություն, 2.55 մ լայնություն և 3.1 մ բարձրություն:
Ուշագրավ ինստալյացիան պատրաստելու համար պահանջվել է 90 օր:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունն ուշագրավ մտահղացման միջոցով փորձել է ցույց տալ, որ 40 տարի գոյություն ունեցող G-Class-ի «ԴՆԹ-ն չի փոխվում»:















