Ճապոնիան արձակել է աշխարհի ամենափոքր հրթիռակիրը

11:02 • 03.02.18

Ճապոնական JAXA տիեզերական գործակալությունը շաբաթ բարեհաջող կերպով արձակել է աշխարհում ամենափոքր՝ SS-520-5 հրթիռակիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ճապոնիայի հարավ-արևմուտքում Կագոշիմա պրեֆեկտուրայից հրթիռի արձակումն իրականացվել է տեղի ժամանակով ժամը 14:03-ին:


Հրթիռը պետք է ուղեծիր հանի 3 կիլոգրամանոց փորձարարական արբանյակ՝ երկրաբանական հետախուզության և կապի համար: Այն ստեղծվել է Տոկիոյի համալսարանում՝ մասնավորապես Երկիր մոլորակի մակերևույթը լուսանկարելու համար:


SS-520-5-ի երկարությունը մոտ 9,5 մետր է, դրա տրամագիծը հասնում է 52 սանտիմետրի, իսկ քաշը՝ 2,6 տոննա:

 

Ճապոնիան արձակել է աշխարհի ամենափոքր հրթիռակիրը