Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 7-ի անսարքությունը

15:57 • 04.02.18

Apple ընկերությունն անվճար կվերանորոգի iPhone 7 սմարթֆոնները, որոնցում ցանցի առկայության հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս մասին ասվում է ընկերության կայքում:

Apple-ի ներկայացուցիչների խոսքով՝ խոսքն այն սարքերի մասին է, որոնք թողարկվել են 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում ու վաճառվել Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում ու Հոնկոնգում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օգտատերերը, որոնք վճարել են ցանցի հետ խնդիրները վերացնելու համար, կարող են կապվել Apple-ի հետ ու պահանջել փոխհատուցել ծախսերը:

Ընդ որում, ընկերությունը նույնպես կապ կհաստատի ենթադրաբար անսարք սմարթֆոնների օգտատերերի հետ, և եթե վերջիններս նամակ չստանան մինչև մարտի վերջ, նրանք կարող են գրել ընկերության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ փետրվարին ընկերությունն սկսել է վաճառել ավելի վաղ օգտագործված ու վերականգնված iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները: Օգտագործված սարքը ձեռք բերելու դեպքում հնարավոր է տնտեսել 50-70 դոլար:

 

 

Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 7-ի անսարքությունը