Aston Martin Valkyrie հիպերքարի ներկանյութում «լուսնային փոշի» կկիրառվի

13:03 • 04.02.18

Բրիտանական հեղինակավոր Aston Martin մեքենաշինական ընկերության Valkyrie հիպերքարի մոդելներից մեկի ներկապատման համար կօգտագործվի լուսնային փոշի, որը կլինի ներկի առանցքային բաղադրիչը:

Ինչպես նշում է motor.ru-ն, բացառիկ մեքենայի պատվիրատուն Instagram-ի Lamborghiniks օգտատերն է, որը ձեռք է բերել Երկրի բնական արբանյակից բերված քարի կտորն ու մտադիր է այն փոշիացնել՝ ներկի մեջ ավելացնելու նպատակով:

Աղբյուրը նկատում է, որ պատրաստ լինելուց հետո Aston Martin Valkyrie-ը կլինի աշխարհում առաջին մեքենան, որը ներկապատելու համար կիրառվել է տիեզերքից բերված նյութ:

Հայտնի է, որ Aston Martin Valkyrie-ը ստեղծվել է Red Bull ընկերության հետ համագործակցության շրջանակում: Այն համալրված է 1000 ձիաուժ հզորությամբ, 6.5 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով, որը կարող է 0-320 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 10 վայրկյանում:

 

Картинки по запросу Aston Martin Valkyrie

Aston Martin Valkyrie հիպերքարի ներկանյութում «լուսնային փոշի» կկիրառվի