Samsung-ի ղեկավարն ազատ է արձակվել՝ ստանալով պայմանական ժամկետ

17:11 • 05.02.18

Հարավկորեական Samsung Electronics կորպորացիայի փոխնախագահ և փաստացի ղեկավար Լի Չժե Յոնն ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը նրա նկատմամբ կայացրել է պայմանական դատավճիռ՝ ազատելով նրան կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքների մեծ մասից, որոնք անցած տարի դարձել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնանկության պատճառ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Լի Չժե Յոնը ստացել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկում:


Լի Չժե Յոնը ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 17-ին հինգ մեղադրանքներով, այդ թվում՝ նախկին նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ծանոթի դստերը ձիավարության ուսուցման դիմաց որպես կաշառք 6,38 միլիոն դոլարի տրամադրմանը ներգրավվածությունը:


Դատախազությունն առաջարկում էր Լի Չժե Յոնին դատապարտել 12 տարվա ազատազրկման:

 

Samsung-ի ղեկավարն ազատ է արձակվել՝ ստանալով պայմանական ժամկետ