Մեքսիկայում կմախքների հնագույն գերեզմանատեղ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկայի Տլալպան շրջանում հնագետները հայտնաբերել են պարուրաձև տեղադրված 10 կմախքի 2.400-ամյա գերեզմանատեղ: Այս մասին ասվում է Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի կայքում:
Հնագետների ենթադրությամբ՝ գտածոն, ամենայն հավանականությամբ, կապված է այն ժամանակի ծիսական արարողությունների հետ: Կմախքները պատկանում են տարբեր տարիքների մարդկանց՝ մեկ ամսականից մինչև ծերունի: Կմախներից մեկի գլուխը դրված է մյուսի կրծքի վրա, ևս մեկ կմախքի ձեռքեր դրված են մյուսի մեջքին: Դրանից բացի, հետազոտողները գերեզամատեղում գտել են կավե կաթսաներ ու կլոր գավաթներ:
Դեռևս անհայտ է՝ ինչպես են մահացել այս մարդիկ և արդյոք դա միաժամանակ է տեղի ունեցել: Եթե հաջողվի պարզել դա, գտածոն թույլ կտա ավելի շատ իմանալ այս ժամանակահատվածի մարդկանց կյանքի և հուղարկավորության ծեսերի մասին:












