Թուրքիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու ավերակներ (լուսանկար)

15:12 • 05.02.18

Թուրքիայի հյուսիսային Քարաբյուք նահանգում հայտնաբերվել են ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու ավերակներ, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Քարաբյուքի համալսարանից դոցենտ Էրսին Չելիքբաշը լրատվամիջոցներին հայտնել է, որ դա կարող է լինել Փոքր Ասիայի տարածքում մինչ օրս պահպանված ամենահին եկեղեցիներից մեկը: Այն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է պոնտացի քրիստոնյաների կողմից:

Հնագետները հակված են այն կարծիքին, որ եկեղեցին եղել է կարևոր ուխտատեղի տարածքի քրիստոնյաների համար:

Եկեղեցին հայտնաբերվել է նահանգում գտնվող հնագույն ու այժմ անմարդաբնակ պատմական քաղաքի տարածքում, որը ենթադրաբար կառուցվել է մ.թ. առաջին դարում ու բնակելի տարածք համարվել մինչ 8-րդ դար:

Թուրքիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու ավերակներ (լուսանկար)