Գիտնականներն անհետացած տեսակի սարդեր են հայտնաբերել սաթի մեջ
Գիտնականները հայտնաբերել են սարդերի անհետացած տեսակ, որի չորս ներկայացուցիչ գտնվել է Մյանմայից բերված սաթի մեջ: Գտածոի տարիքը մոտ հարյուր միլիոն տարի է: Բացահայտման մասին գիտնականները պատմել են Nature Ecology & Evolution ամսագրում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր տեսակն անվանել են Chimerarachne yingi. Ինչպես և սարդերի ժամանակակից տեսակները, այս սարդերն ութ ոտք, ժանիքներ ու հյուսելու համար նախատեսված գեղձեր ունեն:
Ենթադրվում է, որ այս սարդերը բնակվել են ծառերի մոտակայքում, քանի որ նրանք հայտնաբերվել են սաթի մեջ: Սակայն նրանց կյանքի վերաբերյալ այլ մանրամասներ անհայտ են:
Դրանից բացի, Chimerarachne yingi-ն, հետազոտողների կարծիքով, շատ է նման Uraraneida անհետացած տեսակին, որն ապրել է 290-380 միլիոն տարի առաջ:










