Facebook, Google և Apple ընկերությունների նախկին աշխատակիցները պայքար են սկսել նորագույն տեխնոլոգիաների դեմ

23:49 • 06.02.18

Սիլիկոնյան հովտի IT-ի ընկերությունների նախկին աշխատակիցների խումբը հայտարարել է, որ պայքարելու է համացանցի, սոցցանցերի և գաջեթների կործանարար հետևանքների դեմ: Սկզբի համար նրանք մտադիր են քարոզել նոր օրենքների սահմանումը, որոնք սահմանափակումների մեջ կպահեն IT-ի ընկերություններին:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, խոսքը Apple, Google, Facebook և այլ ընկերությունների նախկին աշխատակիցների մասին է, որոնք մարդասիրական տեխնոլոգիաների կենտրոն են ստեղծել: Ընկերությունը ֆինօգնություն է ստանում ոչ կոմերցիոն հիմնադրամների կողմից: Օրինակ` արդեն 7 մլն դոլար է հատկացվել 55 000 ամերիկյան դպրոցում գովազդային արշավի համար:

«Մենք եղել ենք այդ ընկերությունների ներսում և գիտենք, թե ինչպես են IT ընկերությունները նվաճում աշխարհը», - ասել է կենտրոնի ղեկավար Տրիստան Հարիսը, որը նախկինում աշխատել է Google-ի էթիկայի հարցերով հանձնաժողովում: 

 

   

Facebook, Google և Apple ընկերությունների նախկին աշխատակիցները պայքար են սկսել նորագույն տեխնոլոգիաների դեմ