Չինացիները փորձարկել են մարդատար անօդաչուն, որն ուղևորների է տեղափոխել 130 կմ/ժամ արագությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Անօդաչուներ արտադրող Ehang չինական ընկերությունն ստեղծել է Ehang 184 ինքնագնաց մարդատար անօդաչուն, որը փորձնական թռիչքների ժամանակ մի քանի ուղևորի է տեղափոխել: Motor.ru-ի հաղորդմամբ՝ նրանց թվում էին ընկերության ղեկավարներն ու Գուանչժոու քաղաքի իշխանությունները:
Շուրջ մեկ ամիս տևած փորձարկումների ընթացքում Ehang 184-ը 1000 փորձնական թռիչք է իրականացրել: Անօդաչուն օդ է բարձրանում ուղղահայաց դիրքով՝ հասնելով 300 մետր բարձրության, տեղափոխում է մինչև 230 կգ բեռ, սահմանված երթուղով չվերթ է իրականացնում, ինչպես նաև տեղաշարժվում է 130 կմ/ժամ արագությամբ:
Ինժեներներն անօդաչուի աշխատանքը ստուգել են տարբեր եղանակային պայմաններում՝ շոգի, խիստ մառախուղի և փոթորկոտ քամու ժամանակ:










