Jaguar-ը կվերստեղծի «Լե Մանի 24-ժամ» մրցարշավում 1950-ականներին հաղթած սպորտային մեքենան (լուսանկարներ)

19:29 • 07.02.18

Բրիտանական Jaguar ընկերությունը հայտարարել է D-Type սպորտային մեքենայի փոքրածավալ արտադրության վերսկսման մասին: Այս մոդելը երեք անգամ հաղթել է «Լե Մանի 24-ժամ» մրցարշավում՝ 1955-ին, 1956-ին և 1957-ին:

Ինչպես գրում է Motor.ru-ն, այս մոդելի վերջին նմուշը հավաքվել է 1956-ին: 1950-ականներին բրիտանական ավտոարտադրողը մտադիր էր 100 նմանօրինակ մեքենա թողարկել, սակայն ընդամենը 75 նմուշ է արտադրվել: Մնացած 25-ը այժմ կհավաքի Jaguar Classic ստորաբաժանումը:

Մեքենաները կկառուցվել օրիգինալ տեխնիկական նախագծի համաձայն, որը պահպանվել է: Ավտոարտադրողը նշել է, որ նորագույն մեքենաները ամբողջությամբ կհամընկնեն 1950-ականներին թողարկվածների հետ: Նոր մոդելի գինը չի նշվում:


 

   

Jaguar-ը կվերստեղծի «Լե Մանի 24-ժամ» մրցարշավում 1950-ականներին հաղթած սպորտային մեքենան (լուսանկարներ)