BMW-ն Ժնևում կներկայացնի V12 շարժիչով նոր կոնցեպտ (լուսանկար)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերության սպորտային М մասնաճյուղը Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոսրահի շրջանակում կներկայացի նոր կոնցեպտուալ մոդել՝ կառուցված M8 նոր կուպեի հիման վրա:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը համալրված կլինի 6.6 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով: Բացի այդ, մոդելն աչքի կընկնի բացառիկ դիզայներական լուծումներով:
Նորույթի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հավելենք, որ Ժնևի միջազգային ավտոշոուն մեկնարկելու է մարտի 8-ին ու տևելու է մինչև ամսի 18-ը: Այս տարի անցկացվելու է 88-րդ անգամ:











