Ամերիկացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել

21:59 • 08.02.18

ԱՄՆ-ի Կենսաինժեներական ազգային ինստիտուտի գիտնականները նանոպատվաստանյութ են ստեղծել քաղցկեղի դեմ պայքարելու համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գիտնականների հրապարակած հոդվածում նշվում է, որ միացությունը, որն ստիպում է իմունային բջիջներին հարձակվել ուռուցքի վրա, լիմֆատիկ հանգույցներին է հասցվում ալբումին սպիտակուցի օգնությամբ:

Պատվաստանյութի կազմի մեջ ներառված են անտիգեններ՝ սպիտակուցներ, որոնք թույլ են տալիս տարբերակել չարորակ ուռուցքների տարբեր տեսակներ: Գիտնականները անտիգենին գունանյութ են ավելացրել, որը միանում է արյան շիճուկի մեջ առկա  և լյարդում սինթեզվող ալբումինի հետ: Դրանց է միանում նաև ԴՆԹ-ի ոչ մեծ մասը՝ ուժեղացնելով իմունային ռեակցիան:

Հակամարմին-գունանյութ համադրությունն ստացել է AlbiVax անվանումը: Ներարկումից հետո այն կապվում է շիճուկային սպիտակուցին և ակտիվացնում է լիմֆոցիտները: Ինչպես նշվում է այս պատվաստանյութը կարող է ազդել մի քանի տեսակի քաղցկեղների վրա:

 

Ամերիկացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել