Ավստրալուհին լողափում առանց աչքերի առեղծվածային արարած է հայտնաբերել

15:45 • 08.02.18

Ավստրալուհի Շերի Սիմոնսը շան հետ լողափով զբոսնելու ընթացքում հայտնաբերել է առանց աչքերի առեղծվածային արարածի, գրում է dailystar.co.uk-ը:

«Սկզբում կարծեցի, թե դա փայտի կտոր է: Երբ մոտեցա, հասկացա, որ սխալվել եմ, ձողով կպա դրան ու զգացի, որ փափուկ է: Այն շատ ծանր տեսք ուներ, նկատեցի փոքրիկ լողակ, բայց աչքեր չուներ»,- պատմել է 47-ամյա կինը՝ խոստովանելով, որ շատ է վախեցել առեղծվածային կենդանու տեսքից:

Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանին հայտնաբերվել է Քուինսլենդի Մալամբին լողափում: Շերին կապվել է համապատասխան մասնագետների հետ, որոնք ևս չեն կարողացել հասկանալ, թե ինչ տեսակի հետ գործ ունեն:

Նրանք չեն բացառել, որ դա կարող է որևէ ծովային կաթնասունի մարմնի առանձին մաս լինել:

 

 

Ավստրալուհին լողափում առանց աչքերի առեղծվածային արարած է հայտնաբերել