Գիտնականներն ալկոհոլային կախվածության դեմ պայքարելու նոր միջոց են հայտնաբերել
Ավստրալական Քվինսլենդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ որոշ հակադեպրեսանտներ կարող են վերացնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը գլխուղեղի բջիջների վրա:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մասնագետները փորձարկումներ են իրականացրել հասուն մկների վրա, որոնց 15 օր շարունակ մեծ քանակությամբ ալկոհոլ են տվել, ինչը հանգեցրել է ուղեղի՝ բջիջների արտադրման ունակության վատթարացմանը: Երկու շաբաթյա բուժումից հետո գիտնականները կարողացել են վերականգնել նախնական ունակությունները և վերացնել վնասակար ազդեցությունը:
Հետազոտության հեղինակներն ալկոհոլի չափազանց շատ օգտագործման վտանգն այն է, որ այն խոչընդոտում է նեյրոգենեզին՝ գլխուղեղի նոր բջիջների արտադրմանը:
Բացի այդ, գիտնականներն ապացուցել են, որ հակադեպրեսանտը մեղմում է անհանգստության համախտանիշը, որը բնորոշ է ալկոհոլի երկարատև օգտագործումից հետո դրանից կտրուկ հրաժարվելու պարագայում:










