Համացանցում ցուցադրել են Sharp ընկերության iPhone X-ի «նմանակին» (լուսանկարներ)
Համացանցում հրապարակվել է ճապոնական Sharp ընկերության նորագույն սմարթֆոնի լուսանկարը, որն արտաքինից բավականին նման է ամերիկյան տեխնոլոգիական հսկայի iPhone X մոդելին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Sharp Aquos S3 մոդելը համալրված է առջևի գրեթե ողջ վահանակը ծածկող էկրանով: Սմարթֆոնի շրջանակները նվազագույն չափսի են հասցվել:
Այլ բնութագրիչ հատկությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: Ակնկալվում է, որ նորույթը կհամալրվի FullHD+ ձևաչափի էկրանով, Snapdragon 660 կամ 630 պրոցեսորով: Այն կստանա 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ հավելյալ հիշողություն: Կլինի նաև սմարթֆոնի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ հավելյալ հիշողությամբ տարբերակը:











