Գիտնականները 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են Նեֆերտիտի թագուհու պատկերը (լուսանկարներ, տեսանյութ)

11:41 • 10.02.18

Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Թութանհամոն փարավոնի հավանական մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել առաջադեմ եռաչափ տեխնոլոգիաների միջոցով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բիսթոլի համալսարանի գիտնականներից 500 ժամ է պահանջվել Հին Եգիպտոսի գեղեցկուհու պատկերը վերականգնելու համար: Արդյունքում ստեղծվել է Նեֆերտիտիի կիսանդրին, որի զարդերի ստեղծման վրա աշխատել են հեղինակավոր Dior նորաձևության տան դիզայներները:

Այնուհանդերձ՝ որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայացված պատկերը չի համապատասխանում 3.400 տարի առաջ ապրած Նեֆերտիտիին, որն իրականում չէր կարող այսքան բաց գույնի մաշկ ունենալ ու եվրոպական արտաքինի տեր լինել:

Հայտնի է, որ եռաչափ կիսանդրին ստեղծելու համար եգիպտոսագետ Էյդեն Դոդսոնը հատուկ թույլտվություն է ստացել Եգիպտոսի իշխանություններից Նեֆերտիտի թագուհու մումիան մոտիկից հատուկ սարքավորումներով ուսումնասիրելու համար:

Նեֆերտիտին Եգիպտոսը կառավարել է մ.թ.ա. 1353-1336թթ. ու եղել է Թութանհամոն փարավոնի կա՛մ հարազատ, կա՛մ խորթ մայրը: Թագուհու ամբողջական անունը թարգմանվում է որպես «Աթոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ»:

 

The extraordinary sculpture provides an accurate depiction of her appearance in life and bolsters the theory that the mummy of King Tutankhamun's biological mother, nicknamed the 'Younger Lady,' is also Queen Nefertiti

The  face of Queen Nefertiti, who could have been the mother of King Tutankhamun, has been brought to life using the latest 3D imaging technology. It took 500 hours to bring her to life and the jewellery was even handcrafted by designers from Dior

The bust will be featured in a two-part special of the network's hit series 'Expedition Unknown' with Josh Gates (pictured), airing on Wednesday, February 7 and February 14 at 9 pm ET in the US

Գիտնականները 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են Նեֆերտիտի թագուհու պատկերը (լուսանկարներ, տեսանյութ)