Հնդիկները ներկայացրել են Hammer արտաճանապարհայինի իրենց տարբերակը
Հնդկական DC Design ընկերությունը Դելիում կայացած ավտոսրահում ներկայացրել է Mahindra Thar արտաճանապարհայինի սեփական Hammer տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ավտոմեքենան համալրվել է կոշտ տանիքով, ձևափոխված թափարգելով և ավելի լայն դիմային հատվածով: Արտաքին տեսքից բացի փոփոխության է ենթարկվել նաև արտաճանապարհային մոդելի սրահը. դռներին նոր կաշեպատ վահանակներ են տեղադրվել: Տանիքին լուսադիոդային համակարգ են տեղադրել, իսկ հետևի նստելատեղերն առանձնացվել են:
Mahindra Thar արտաճանապարհայինը զինված է 2.5 լիտր ծավալով դիզելային շարժիչով, որը 105 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Հիշեցնենք, որ Auto Expo 2018-ի ժամանակ կայացել է DC Design-ի ևս մեկ նորույթի դեբյուտը: Խոսքը TCA սպորտային մեքենայի մասին է, որը զինված է 320 ձիաուժ հզորություն զարգացնող 3.8 լիտր ծավալային շարժիչով:












