ՆԱՍԱ-ն ցուցադրել է ամենահեռավոր տիեզերական լուսանկարը
ՆԱՍԱ-ին (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հաջողվել է New Horizons ավտոմատ միջմոլորակային կայանի միջոցով լուսանկարել Կոյպերի գոտու մի քանի օբյեկտ: Այս մասին հայտնում է Phys.org-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ New Horizons-ը լուսանկարել է տիեզերական տարածությունը՝ գտնվելով Երկիր մոլորակից 6.12 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա:
Նշենք, որ Կոյպերի գոտին արեգակնային համակարգի շրջան է, որը գտնվում է Նեպտունի ուղեծրից 30 աստղագիտական միավոր հեռավորության վրա: Կոյպերի գոտին բաղկացած է փոքր մարմիններից, այդ թվում՝ սառույցից, մեթանից և ամոնիակից, ինչպես նաև՝ գաճաճ մոլորակներից:
Նշվում է, որ Long Range Reconnaissance Imager (LORRI) լուսանկարչական ապարատը ստացել է պատկերները պայմանական գույներով:
Սպասվում է, որ New Horizons առաքելությունը կավարտվի 2020-ականների կեսին:











