Միջազգային փորձագետները Երևանում քննարկել են բլոկչեյնի տրամադրած հնարավորությունները (տեսանյութ)
«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերի վերջին կազմակերպեց Բլոկչեյնին նվիրված գիտաժողով, որի բանախոսներն էին Թորնսթեն Թիեմը` Թվային և տեխնոլոգիական զարգացման ղեկավարը, PwC Ղազախստան, Ռուսլան Գաբիտովը` ՏՏ մենեջերների ղազախական միության վարչության անդամ, Ալմաթայի Տեխ Գարդենի ներկայացուցիչը, ինչպես նաև Մեթ Բարթելսյանը` «ՎՕԼՕ» ընկերության բիզնեսի գլոբալ զարգացման և համագործակցության հարցերով տնօրենը, Ռուբեն Մարկոսյանը` «ՎՕԼՕ» ընկերության ավագ ծրագրավորողը, Ալեքսանդր Հարությունյանը` «Concent» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, Գագիկ Եղիազարյանը` Բլոկչեյն հետազոտությունների և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն և համահիմնադիրը, Արման Ալեքսանյանը` Բլոկչեյն հետազոտությունների և զարգացման կենտրոնի նորարարության գծով տնօրենն ու համահիմնադիրը և Արամ Հաջյանը` դոցենտ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դեկանը։
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Վիկտոր Նալբանդյանը` PwC Արմենիայի գործադիր տնօրենը, մասնավորապես նշեց. «PwC համաշխարհային ցանցում շատ ենք կարևորում տեխնոլոգիաների զարգացումը։ Մեր առօրյա աշխատանքում մենք զինված ենք նորարարական տեխնոլոգիաներով, որոնք օգնում են մեզ մեր գործառույթներում և 157 երկրներում գործող գրասենյակների մեր գործընկերների հետ հաղորդակցության գործում։ Մենք ուրախ ենք կիսել մեր հայաստանյան գործընկերների հետ այն փորձն ու գիտելիքը, որն առկա է մեր գլոբալ ցանցում։ PwC-ում մեր արժեքներից մեկն է՝ «Reimagine the Possible», և վերաիմաստավորել հնարավորը մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես կարող ենք օգտագործել նորարարական տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում և դրանով իսկ նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը»:
Բանախոսները քննարկեցին բլոկչեյնի տրամադրած հնարավորությունները ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար, վերլուծեցին տնտեսության այն հատվածները, որոնք կարող են օգտագործել բաշխված տեխնոլոգիաները, ինչպես նաև ներկայացրեցին բլոկչեյն տեխնոլոգիայի հետագա զարգացման իրենց տեսակետը։
157 երկրում ավելի քան 223,000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը 2007 թվականի սեպտեմբերից բացել է իր գրասենյակը Երևանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաև միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան և ունենալ ներդրում հայկական բիզնեսի և գործարար միջավայրի զարգացման գործում:
Տեսահոլովակն այստեղ՝ 





















