Volkswagen-ը ցույց է տվել՝ ինչպիսին կլինի նոր Touareg-ը (լուսանկար)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը հրապարակել է հանրահայտ Touareg արտաճանապարհային մեքենայի նոր մոդելի նախնական լուսանկարը:
Ինչպես նշում է motor.ru-ն, 3-րդ սերնդի Touareg-ի համաշխարհային պրեմիերան կկայանա մարտի 23-ին՝ Պեկինի միջազգային ավտոսրահում:
Սպասված նորույթը ստեղծվել է Audi Q7, Bentley Bentayaga և Lamborghini Urus մեքենաներում օգտագործված MLB Evo մոդուլային պլատֆորմի հիմքով:
Ըստ նախնական տվյալների՝ այն համալրված կլինի 2 և 3 լ աշխատանքային ծավալով բենզինային և դիզելային շարժիչներով:











