Նոր Range Rover-ը բարձրացել է «Դրախտի դարպասներ»-ի 999 հատ աստիճանով (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Range Rover մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Range Rover Sport P400e հիբրիդային մոդելը, որը հզորությունն ի ցույց դնելու նպատակով բարձրացել է 999 հատ աստիճանով՝ «մագլցելով» Չինաստանի Տյանմեն լեռը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մեքենան դարձել է աշխարհում առաջին արտաճանապարհային մոդելը, որը բարձրացել է «Դրախտի դարպասներ» կոչվող ու դեպի լեռան գագաթ տանող աստիճաններով: Աստիճաններից զատ, մեքենան անցել է 99 հատ գալարաձև հատվածներից բաղկացած ոլորապտույտ ճանապարհով:
Հայտնի է, որ մեքենան էպիկական ճանապարհորդությունն արել է 23 րոպեում:
Աղբյուրը հավելում է, որ նորույթը համալրված է 2 լ աշխատանքային ծավալով, 300 ձիաուժ հզորությամբ քառագլան բենզինային և 85 կիլովատտ հզորությամբ էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը 410 ձիաուժ է:
Մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 6.3 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 220կմ/ժ է:
Նորույթի գինը սկսվում է 120.000 դոլարից:




















