ԱՄՆ-ում ռոբոտ-շունը «սովորել» է բացել և ուրիշների համար պահել դուռը (տեսանյութ)
Ռոբոտաշինության ոլորտում մասնագիտացած Boston Dynamics ամերիկյան ինժեներական ընկերության ստեղծած շան տեսքով ռոբոտը նոր հմտություններ է ձեռք բերել. մշակողները «սովորեցրել» են նրան ինքնուրույն բացել դուռը, այնուհետև պահել այն ուրիշների համար:
Ինչպես նշում է The Verge-ը, մինչ այդ ռոբոտը կարող էր բացել դռները միայն կոպիտ ուժի կիրառմամբ՝ հրելով այն, սակայն այժմ ռոբոտ-շունը մանիպուլյատորների միջոցով գտնում է դռան բռնակը, իջեցնում այն, այնուհետև դեպի իրեն քաշում դուռը:
Boston Dynamics-ի YouTube ալիքում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ռոբոտն արագ մոտենում դռանը, այնուհետև հայտնվում է երկրորդ ռոբոտը, բռնում բռնակը, զգուշորեն բացում դուռը, առաջ թողնում առաջին ռոբոտին, այնուհետև գնում նրա հետևից:










