Mercedes-Benz-ը ներկայացրել է G-Class-ի կատարելագործված մոդելը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի G-Class արտաճանապարհային մեքենայի կատարելագործված տարբերակը՝ G 63 մոդիֆիկացիան:
Ինչպես նշում է motor.ru-ն, այն համալրվել է նոր ուժային համակարգով, ինչի շնորհիվ 0-100կմ/ժ արագություն զարգացնելու հարցում մոտ մեկ վայրկյանով ավելի արագ է նախորդ մոդելից:
Նորույթի շարժիչն ունի 585 ձիաուժ հզորություն: Այն 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 4.5 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 220 կմ/ժ է:
Նշվում է, որ 100 կմ անցնելու համար մեքենան ծախսում է 13.2 լ վառելիք:
Mercedes-AMG G 63-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնևի միջազգային ավտոսրահում:
Դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա:
















