Ճապոնական էլեկտրական հիպերքարը 100 կմ/ժամ արագությունը զարգացրել է 1.9 վայրկյանում
Ճապոնական Aspark ընկերության Owl հիպերքարը, որը հավակնում է դառնալ աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան, փորձարկման վազքուղում 100 կմ/ժամ արագությունը զարգացրել է 1.921 վայրկյանում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այսպիսով, Owl-ը գերազանցել է Նյուրբուրգրինգի ամենաարագընթաց էլեկտրամեքենային՝ 1360 ձիաուժ հզորությամբ Nio EP9 մոդելին, որը 100 կմ/ժամը զարգացրել էր 2.7 վայրկյանում, ինչպես նաև 2.5 րոպեում այդ արագությունը հաղթահարած 850 ձիաուժ հզորությամբ Dodge Challenger SRT Demon-ին:
Հիպերքարի ստեղծման աշխատանքները տարվում են 2014 թվականից: Նախատիպի դեբյուտը կայացել էր 2017-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Մեքենայի յուրահատկությունը դրա բարձրությունն է, որը կազմում է 99 սմ:
Սուպերքարի ցուցանմուշը համալրված է 2 էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 435 ձիաուժ: Մեքենայի քաշը կազմում է 850 կգ:
Ճապոնական ընկերությունը մտադիր է ընդհանուր առմամբ Owl մակնիշի մեքենայի 50 օրինակ թողարկել: Մեքենայի արժեքը կկազմի 460 մլն իեն (4 մլն դոլար):










