Audi-ն ցանկանում է ինքնատիպ քրոսովեր-կաբրիոլետ ստեղծել (լուսանկար)

09:11 • 14.02.18

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունն արտոնագրել է ծալվող տանիքի մեխանիզմ, որը հնարավորություն կտա կառուցել ինքնատիպ քրոսովեր-կաբրիոլետ:

Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենայի տանիքը բաղկացած կլինի 3 հատվածից:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2007թ. ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում ներկայացրել էր քրոսովեր-կաբրիոլետի նախնական օրինակը, որը ստացել էր Cross Cabriolet quattro անվանումը: Նորույթն ուներ ծալվող-բացվող տանիք, որը հետ էր գնում 17 վայրկյանի ընթացքում:

Иллюстрация [AutoGuide](http://www.autoguide.com/)

Audi Cross Cabriolet quattro

Audi-ն ցանկանում է ինքնատիպ քրոսովեր-կաբրիոլետ ստեղծել (լուսանկար)