Չինաստանում ներկայացվել է iPhone X-ի «Android-կլոնը» (լուսանկարներ)

15:12 • 14.02.18

Ամերիկյան Apple ընկերության iPhone X սմարթֆոնն իրական իրարանցում է առաջացրել շուկայում, ինչից հետո չինական Doogee ընկերությունը որոշել է կրկնօրինակել հեռախոսը:

Ինչպես նշում է The Verge-ը, նորաստեղծ Doogee V սմարթֆոնն արտաքնապես շատ նման է iPhone X-ին: Սակայն ի տարբերություն օրիգինալ արտադրանքի՝ այն համալրված է ոչ թե դիմաճանաչողական Face ID, այլ մատնահետքի ճանաչման գործառույթով:

Աղբյուրը նկատում է, որ երկու սմարթֆոնների նմանությունը սահմանափակվում է զուտ արտաքին դիզայնով: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Doogee V-ն էապես զիջում է iPhone X-ին և գործում է Android օպերացիոն համակարգով։ 

6.2 դյույմ անկյունագծով էկրանով հեռախոսի լուսանկարները համացանց էին արտահոսել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն ընկերությունն այժմ այն պաշտոնապես է ներկայացրել:

 

Картинки по запросу Doogee V

Картинки по запросу Doogee V

Չինաստանում ներկայացվել է iPhone X-ի «Android-կլոնը» (լուսանկարներ)