Ռուս տիեզերագնացը շնորհավորել է բոլորին Սբ Վալենտինի օրվա առթիվ՝ կիսվելով Վանա լճի «սրտաձև» լուսանկարով (լուսանկար)

13:58 • 14.02.18

Ռուս հայտնի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արևմտյան Հայաստանի Վանա լճի լուսանկարը՝ շնորհավորելով բոլորին Սբ Վալենտինի օրվա առթիվ: Տիեզերքից արված լուսանկարում Վանա լճի ջրերը հետաքրքրական կերպով սիրտ են պատկերել:

«Բոլորին շնորհավորում եմ Վալենտինի օրվա առթիվ: Ահա այսպիսի անակնկալ է այսօր պատրաստել հայտնի աղի լիճը մոլորակի բնակիչների համար», - գրել է Սերգեյ Ռյազանսկին:

Նշենք, որ Վանա լիճը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում:

 

 



Image may contain: outdoor and nature

Image may contain: outdoor and nature


Ռուս տիեզերագնացը շնորհավորել է բոլորին Սբ Վալենտինի օրվա առթիվ՝ կիսվելով Վանա լճի «սրտաձև» լուսանկարով (լուսանկար)